Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Վնասակար սովորություններ

Հասարակական տրանսպորտում ծխելն արգելվել է

Կարևորելով Երևան քաղաքի հանրային սննդի օբյեկտներում և հասարակական տրանսպորտում ծխախոտի ծխից մարդկանց կյանքի և առողջության համար վնասակար ազդեցությունը նվազեցնելու համապատասխան միջոցառումների իրականացման անհրաժեշտությունը՝ Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը որոշում է ընդունել «Երևան քաղաքի հանրային սննդի օբյեկտներում ծխախոտի օգտագործման սահմանափակումների և հասարակական տրանսպորտում ծխախոտի օգտագործման արգելման մասին»:

Որոշման համաձայն` Երևան քաղաքի հասարակական տրանսպորտում`  քաղաքային տրանսպորտում և փոխադրամիջոցներում արգելվում է ծխախոտի օգտագործումը: Հայաստանի Հանրապետության ճանապարհային ոստիկանության պետին առաջարկվում է ուժեղացնել հսկողությունը հասարակական տրանսպորտում քաղաքային տրանսպորտում և փոխադրամիջոցներում ծխախոտի օգտագործման դեպքերի նկատմամբ և զանցառուներին վարչական պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ, ինչպես նաև հանձնարարվում է «Երևանտարանս» ՓԲԸ-ին հսկողություն իրականացնել հասարակական տրանսպորտում քաղաքային տրանսպորտում և փոխադրամիջոցներում ծխախոտի օգտագործման նկատմամբ և պայմանագրային պարտավորության խախտման դեպքում՝ խախտում թույլ տված անձանց ենթարկել պայմանագրով նախատեսված պատասխանատվության:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ մայրաքաղաքում հանրային սննդի ծառայություններ իրականացնողներին առաջարկվում է հանրային սննդի օբյեկտներում ծխելու համար կազմակերպել առանձնացված տարածքներ, հատվածներ, գոտիներ:

Սկզբնաղբյուր. aysor.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ